Ս. Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի սեռային հատկանիշով առանձնացված մուտքեր

09:24   09 Դեկտեմբեր 2019    336

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի մուտքեր, որոնք առանձնացված են սեռային հատկանիշով:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան պահանջում էր, որ բոլոր ռեստորաններում մեկ մուտք լիներ ընտանիքների եւ կանանց համար, մեկ այլ մուտք՝ տղամարդկանց համար: Համապատասխան նախարարությունը թվիթերյան էջում հայտարարել է, որ դա այլեւս պարտադիր չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տասնամյակներ շարունակ ամուսնական կամ ազգակցական կապեր չունեցող կանանց եւ տղամարդկանց արգելվում էր միասին այցելել հասարակական վայրերը՝ խիստ սոցիալական կանոնների համաձայն:

Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են սահմանափակումները, այդ թվում՝ կանանց համար ավտոմեքենա վարելու եւ հանրային վայրեր այցելելու արգելքի չեղարկումը:

Վերջին տարվա ընթացքում սեգրեգացիան թուլացել էր, քանի որ սրճարանները, կոնֆերանս-կենտրոնները եւ համերգասրահները դադարել էին պահպանել դա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները