Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացննում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք սպասում ենք ապացույցների: Բայց կա մեծ հավանականություն, որ սրա ետևում կանգնած է Իրանը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դևիդ Շենքերը:
Նրա խոսքով՝ Իրանը նախկինում էլ, երբ ճնշում է զգացել, դիմել է ագրեսիվ քայլերի:
Դեկտեմբերի 5-ին Իրաքի զինվորականները տեղեկացրել են, որ Բաղդադից 80 կմ հյուսիս գտնվող «Բալադ» ռազմաբազայի վրա երկու «Կատյուշա» հրթիռ է արձակվել: Ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան ուժեր:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Իրաք