Գործադուլի պատճառով Փարիզում շարունակվում են տրանսպորտի հետ կապված խնդիրները

11:42   09 Դեկտեմբեր 2019    301

Տրանսպորտի ոլորտի աշխատողների շարունակվող գործադուլի պատճառով Փարիզում դեկտեմբերի 9-ին չեն աշխատի մետրոյի 16 ուղեգծերից 10-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է RATP ընկերությունը, որը կառավարում Է Ֆրանսիայի մայրաքաղաքի տրանսպորտը:

Սպասվում Է, որ երկու ուղեգծում (1-ին եւ 14-րդ) երթեւեկությունը կիրականացվի բնականոն գրաֆիկով, եւս չորսում կերթեւեկի մեկական գնացք: Փարիզցիներին խորհուրդ են տալիս չօգտվել հանրային տրանսպորտից:

Նաեւ գիծ դուրս կգան ավելի քիչ տրամվայներ ու ավտոբուսներ:
Տրանսպորտի աշխատողների գործադուլը շարունակվում Է դեկտեմբերի 5-ից: Նրանք բողոքում են կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի արդյունքում կչեղարկվեն ծանր աշխատապայմանների համար ավելի բարձր վճարումների եւ ավելի վաղ կենսաթոշակի անցնելու արտոնությունները:

Անցած հինգշաբթի օրը ակցիան համազգային բնույթ Է կրել, այն ներառել Է Փարիզի հետ ավիահաղորդակցությունը, ինչպես նաեւ փաստորեն կազմալուծել Է տրանսպորտի աշխատանքն ամբողջ երկրում:

Սպասվում Է, որ դեկտեմբերի 10-ին գործադուլը նույնպես զանգվածային կլինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները