Շարքային Իգոր Ռիսկին. «Հպարտ եմ ադրբեջանական բանակի և Հայրենիքի պաշտպանների շարքում գտնվելու համար»

12:58   08 Դեկտեմբեր 2019    332

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ճակատամերձ գոտում տեղակայված թիվ N զորամասի զինծառայողներին, ճաշել է նրանց հետ:

Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում: Շարքային Իգոր Ռիսկինի համար, ով աչքի է ընկնում օրինակելի ծառայությամբ, պաշտպանության նախարարի հետ հանդիպումը մշտապես կմնա որպես բարի հիշողություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իգոր Ռիսկինը ծնվել է Բաքվում, 2019 թվականին գերազանցությամբ ավարտել է Ավիացիայի ազգային ակադեմիան և ստացել «Ավիացիայի ինժեների» մասնագիտություն: Նրա «ես սիրում են երկինքը և անպայման օդաչու կդառնամ, հպարտ եմ ադրբեջանական բանակի և Հայրենիքի պաշտպանների շարքում գտնվելու համար» խոսքերը մեկ անգամ ևս խոսում են նրա հայրենասեր լինելու մասին:

Շարքային Իգոր Ռիսկինը այսպես է նկարագրում պաշտպանության նախարարի հետ հանդիպումից ստացած տպավորությունները:

«Դժվար է բառերով նկարագրել այն զգացումը, երբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ մեկ սեղանի շուրջ նստած զրուցում էինք: Զորացրվելուց հետո մտադիր եմ շարունակել ուսումս, կատարելագործել գիտելիքներս, աշխատել քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Սակայն, պաշտպանության նախարարի «հնարավո՞ր է հետագայում շարունակեք զինվորական ծառայությունը» խոսքերը ստիպեցին ինձ խորհել»:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները