Ֆինլանդիան կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը

12:45   09 Դեկտեմբեր 2019    388

Ֆինլանդիայի տրանսպորտի նախարար Սաննա Մարինն ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ինչը նշանակում է, որ 34-ամյա քաղաքական գործիչը կլինի ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Մարինը կլինի Ֆինլանդիայի երրորդ կին վարչապետը: Նրա նշանակումը տեղի կունենա մինչ դեկտեմբերի 12-ը:

Հատկանշական է, որ կոալիցիայի մյուս չորս կուսակցությունների ղեկավարները ևս կանայք են:

«Մենք չափազանց շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի վերականգնենք վստահությունը»,- լրագրողներին ասել է Մարինը՝ հավելելով, որ քաղաքականության հարցում երբևէ չի մտածել իր տարիքի և սեռի մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մարինն իր քաղաքական կարիերան սկսել է 27 տարեկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները