Տոսկանայում տեղի ունեցած երկրաշարժը շենքեր Է վնասել

12:52   09 Դեկտեմբեր 2019    440

Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Գեոֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 04:37-ին:

Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆլորենցիայից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Սկարպերիա-Է-Սան Պիեռո եւ Բարբերինո-դի-Մուջելո կոմունաների միջեւ, օջախը 9 կիլոմետր խորության վրա Էր: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել Է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4,8:

Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել, բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց տներն ու փողոց դուրս եկել:

Tgcom24 հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումների հետեւանքով վնասվել Է մի քանի շենք: Բորգո-Սան Լորենցո, Բարբերինո-դի-Մուջելո եւ Վիկիո կոմունաներում որոշում Է ընդունվել դեկտեմբերի 9-ին փակել դպրոցները:

Ինչպես գրում Է Repubblica թերթը, տարածաշրջանում դադարեցված Է երկաթուղային երթեւեկությունը, այդ թվում՝ չեն երթեւեկում ճեպընթացները Ֆլորենցիայի եւ Բոլոնիայի միջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոսկանա  


Վերնագիրի այլ պիտակները