Հարբած ռուս կինը շրջել է այրվող ավտոմեքենայով և հայտնվել է տեսանյութում

13:15   09 Դեկտեմբեր 2019    408

Հարբած ռուս կինը շրջել է այրվող ավտոմեքենայով, քանի դեռ նրան չեն կանգնեցրել մյուս վարորդները:

Իրավախախտը հայտնվել է տեսանյութում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրի վրա:

Ըստ ականատեսների, կինը չի արձագանքել երթևեկության մյուս մասնակիցների ազդանշաններին: Վարորդներից մեկը նրա ավտոմեքենան դեմ է տվել ճամփեզրին, որպեսզի այն կանգնեցնի: Սակայն կինը չի կարողացել դուրս գալ մեքենայից, նրան հանել են սրահից:

Կինն ասել է, որ մեքենան իրենը չէ և փաստաթղթեր չունի: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև շտապօգնություն և հրշեջ մեքենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները