2019 թվականին CO2-ի արտանետումների աճն զգալիորեն դանդաղել է

13:34   09 Դեկտեմբեր 2019    316

Կլիմայագետների միջազգային խումբը պարզել է, որ այս տարի CO2-ի մարդածին արտանետումների քանակն աճել է հարաբերականորեն ոչ մեծ չափով՝ ածխի համաշխարհային սպառման մակարդակի խիստ նվազեցման եւ հանածո վառելիքի ավելի արդյունավետ աղբյուրների անցնելու պատճառով:

«Հանածո վառելիքի այրման հետ կապված CO2-ի արտանետումների մակարդակը 2019 թվականին աճում է 0,6 տոկոսով, ինչն ավելի քիչ է, քան անցյալ եւ նախանցյալ տարիներին, երբ դրանք ավելացել են 2,1 եւ 1,5 տոկոսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա, առաջին հերթին, կապված է ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում ածխի սպառման կտրուկ կրճատման, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ»,- գրում են գիտնականները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները