Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն Է հայտնել

14:57   09 Դեկտեմբեր 2019    255

Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գնալ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել Է Իրանում ձերբակալված ամերիկացի ուսանող Վան Սիյուեին իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ փոխանակելու մասին, որը ձերբակալվել Էր ԱՄՆ-ում:

«Մեր սկզբունքն Է՝ (փոխանակումը) բոլորին՝ բոլորով: Մենք առաջվա պես դա ենք պնդում»,-ասել Է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում, հավելելով, որ Իրանի իշխանություններն ուրախ են կայացած փոխանակումից:

Նրա խոսքով՝ Իրանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնել Է ազատ արձակել ամերիկացի ուսանողին: Փոխանակման գործում իր դերն Է խաղացել նաեւ ամերիկացի նախկին պաշտոնյան, որն Իրանին ուղերձ Էր հղել դրա վերաբերյալ, հավելել Է Ռաբիին, սակայն չի նշել նրա անունը:

Հարցին, թե կարող Է արդյոք փոխանակումը հող ստեղծել ԱՄՆ-ի հետ այլ թեմաների շուրջ բանակցությունների համար, նա պատասխանել Է, որ Իրանի դիրքորոշումն առաջվանն Է՝ ԱՄՆ-ի հետ 5+1 ձեւաչափով (Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ) բանակցությունների համար Վաշինգտոնն առաջին հերթին պետք Է չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները