Մեքսիկայի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

15:11   09 Դեկտեմբեր 2019    361

Մեխիկոյի պատմական կենտրոնում զոհերի թիվը, որտեղ Մեքսիկայի զինված ուժերի կապիտանը կանգառում հրաձգություն է իրականացրել, հասել է հինգի, հայտնում են Մեխիկոյի քաղաքային իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տղամարդը կրակ է բացել Մեքսիկայի մայրաքաղաքում այն բանից հետո, երբ նրան նկատողություն են արել տան բնակիչները, որտեղ նա փորձել է հոգալ կարիքները:

«Ըստ անվտանգության կաբինետի՝ միջադեպի վայրում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ չորս բնակիչ և հրաձիգը», - ասել է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեյնբաումը՝ հավելելով, որ կա նաև երկու վիրավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները