Իրանի կառավարությունը ժխտել Է բողոքների ընթացքում հազար զոհվածի մասին ԱՄՆ-ի տվյալները

15:44   09 Դեկտեմբեր 2019    279

Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքների ընթացքում ավելի քան հազար զոհվածի վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»,- նրա խոսքը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Ռաբիին հավելել Է, որ «ԱՄՆ-ի տեղեկատվությունը հաստատող ապացույցներ չկան»:

Դեկտեմբերի 5-ին Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել Էր, որ Թեհրանը պատասխանատվություն Է կրում բողոքի ակցիաների մոտավորապես հազար մասնակիցների սպանության համար, որոնք տեղի են ունենում իսլամական հանրապետությունում:

Նույն օրը Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանում բողոքների ալիքի անմեղ զոհերը պետք Է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ Է փոխհատուցումներ վճարել: Սա Է եղել նրա պատասխանը բողոքների վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի դրույթները նա կարգադրել Է «կատարել այնքան արագ, որքան հնարավոր Է»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն: «Հարկավոր Է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում Էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չԷին, «…» պետք Է ազատ արձակվեն»,-ասել Է նա:

Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ:

Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները