2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI

15:50   09 Դեկտեմբեր 2019    323

2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել Է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ 2002 թվականի համեմատությամբ 2018 թվականին վաճառքների ծավալը մեծացել Է 47 տոկոսով:

Վարկանիշում առաջին հինգ տեղերն զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն Է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել Է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը):

Ռուսաստանի տասն ընկերությունների բաժին Է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար): Այս ցուցանիշը նվազել Է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 9,7 տոկոս: 2018 թվանկանին նկատվել Է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար):

Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ: Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: SIPRI  


Վերնագիրի այլ պիտակները