Ռուսաստանը ՆԱՏՕ-ի թշնամին չէ. Ստոլտենբերգ

16:07   09 Դեկտեմբեր 2019    490

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանը չի համարում թշնամի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում դեկտեմբերի 9-ին:

«Մենք չենք ստեղծում թշնամիների ցուցակ: Մենք Ռուսաստանը չենք համարում թշնամի: Ռուսաստանի հետ կապված մենք տեսնում ենք, որ վերջինս ռազմական ուժ է գործադրել իր հարևանի՝ Ուկրաինայի դեմ»,- ասել է Ստոլտենբերգը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը և Խորհրդային միությունը նույնը չեն: Գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ն միշտ էլ փորձում է բարելավել հարաբերությունները, և աշխարհը չի բաժանում թշնամիների և բարեկամների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները