Հոնկոնգում դարձյալ զանգվածային ցույց է կազմակերպվել

16:15   09 Դեկտեմբեր 2019    377

Հոնկոնգում հակակառավարական հերթական ցույցն է տեղի ունեցել:

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 200 հազար մարդ, սակայն կազմակերպիչները հաղորդում են 800 հազար ցուցարարի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել երկուշաբթի օրը գործադուլ անել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները կրակ են վառել դատարանների շենքերի առջև, շշառումբեր են պայթեցրել և ներկել կառավարական շենքերը: Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ բնույթ է կրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները