Ս. Արաբիայում թույլատրել են կանանց և տղամարդկանց ռեստորաններ մտնել ընդհանուր մուտքով

16:36   09 Դեկտեմբեր 2019    395

Սաուդյան Արաբիայում ռեստորաններն ու սրճարաններն այլևս պարտավոր չեն լինի տղամարդկանց և կանանց համար առանձին մուտքեր ունենալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի նահանգային և գյուղական շրջանների նախարարությանը:

Մինչ այս, Սաուդյան Արաբիայի ռեստորաններն ու սրճարանները պարտավոր էին կանանց և ընտանիքներին ներս թողնել մի մուտքով, իսկ տղամարդկանց, որոնք չեն հանդիսանում բարեկամ կամ ազգական՝ այլ մուտքով: Սեղաններն այսպիսի այցելուների համար պետք է բաժանված լինեին միջնապատերով: Վերջին տարիներին, սակայն, ռեստորաններն ու սրճարանները սկսել էին չհետևել այս օրենքին:

Նախարարության ներկայացուցիչը չի կարողացել հստակեցնել՝ արդյոք ընդհանուր մուտքերի թույլտվությունից բացի ռեստորաններն ու սրճարաններն իրավունք են ստացել ստեղծել կանանց և տղամարդկանց համար ընդհանուր սրահներ, սակայն նշել է, որ ցանկության դեպքում ռեստորաններն ու սրճարանները կարող են պահպանել առանձին մուտքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները