Թրամփը ցանկանում է տապալել Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը

19:57   09 Դեկտեմբեր 2019    379

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինն ԱՄՆ գործողությունների պատճառով առաջիկա օրերին ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը:

Դրանից հետո «համաշխարհային առևտրի կանոնները դե ֆակտո կդադարեն գործել», գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ԱՀԿ վերաքննիչ մարմնում յոթ տեղ կա, սակայն դրա գործունեության համար անհրաժեշտ է ամենաքիչը 3 անդամի առկայություն: Այժմ մարմինը երեք ներկայացուցիչ ունի, սակայն դեկտեմբերի 10-ին լրանում է նրանցից երկուսի լիազորությունների երկրորդ և վերջին ժամկետը:

Հոկտեմբերի սկզբին առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը հայտարարել էր, որ առկա է դեկտեմբերի կեսին ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի գործունեության դադարեցման հնարավորություն: Այս կանխատեսումը պայմանավորված է նրանով, որ վերջին երկու տարիների ընթացքում Վաշինգտոնն արգելափակում է ԱՀԿ վերաքննիչ մարմնի նոր անդամների ընտրության գործընթացը:

Հենց այս մարմինը դադարեցնի գործունեությունը, «ԱՀԿ ամբողջ համակարգը կփլուզվի», ինչն էլ կհանգեցնի համաշխարհային առևտրի կանոնների գործողության դադարեցմանը: Հոդվածի հեղինակի համաձայն` Բրյուսելում ենթադրում են, որ Թրամփը փորձում է հասնել դրան, քանի որ «առանց ԱՀԿ-ի՝ աշխարհում ավելի բարենպաստ պայմաններ կլինեն ԱՄՆ-ի համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները