Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման տեսանյութը հայտնվել է համացանցում

17:29   09 Դեկտեմբեր 2019    434

Ցանցում հայտնվել է Նոր Զելանդիայի կղզում գտնվող հրաբխի ժայթքման տեսանյութը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է RT-ն:

Տեսանյութը նկարահանվել է զբոսաշրջիկների կողմից, որոնք լաստանավով անցնում էին մոտակայքով:

Նշվում է, որ ակտիվ հրաբուխը աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենասիրվածներից մեկն է:

Ըստ նախնական տվյալների՝ ժայթքման զոհ է դարձել հինգ մարդ: Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները