«Ինստագրամն» ու «Վաթս ապպ»-ը կարող են արգելվել Գերմանիայում

17:36   09 Դեկտեմբեր 2019    434

Գերմանիայում մեղադրում են «Ֆեյսբուք» ընկերությանը՝ պատենտային կանոնները խախտելու մեջ։

Gizchina.com-ի փոխանցմամբ, եթե «Ֆեյսբուքը» «Բլեքբերիին» պարտվի այս դատական գործը՝ պատենտային կանոնների խախտման հետ կապված, ապա հնարավոր է, որ հավելվածներն արգելվեն Գերմանիայում։

Իսկ «Բլեքբերին» դատի է տվել «Ֆեյսբուքին» առ այն, որ վերջինս իր «Վաթս ապպ», «Ֆեյսբուք մեսենջեր» հավելվածներով եւ «Ինստագրամ» սոցկայքով, խախտում է ընկերության պատենտները։ Դատարանի նախնական որոշումը եղել է «Բլեքբերիի» օգտին։

Հայցում ներկայացված բոլոր 10 դրվագներում էլ դատարանը «Բլեքբերիի» կողմից է եղել եւ եթե ոինչ չփոխվի, ապա «Ֆեյսբուքը» Գերմանիայի տարածքում իր որոշ պրոդուկտները, ներառյալ արդեն նշված հավելվածներն ու սոցկայքը, առաջարկել չի կարողանա։ «Ֆեյսբուքում» էլ վճռական են, որ կադապտացնեն իրենց պրոդուկտներն այնպես, որ կորուստներ չունենան եվրոպական ռեգիոնում, հատկապես՝ Գերմանիայում, որը իրենց համար կարեւոր շուկա է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները