Գիտնականներն առողջ սննդակարգ են մշակել մսի սիրահարների համար

20:36   09 Դեկտեմբեր 2019    353

Գիտնականները միջերկրածովյան սննդակարգի հատուկ տարբերակ են մշակել նրանց համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել մսային ուտեստներից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ որոշ երկրներում միսը գերիշխում է սննդակարգում: Նման երկրներից մեկն Ավստրալիան է, որի մեկ բնակիչը, վիճակագրության համաձայն, տարեկան շուրջ 100 կգ միս է սպառում: Սակայն հայտնի է, որ մսի մեծ քանակությամբ օգտագործումն այնքան էլ օգտակար չէ առողջության համար:

Ամենից առողջարար սննդակարգը ողջ աշխարհում համարվում է միջերկրածովյանը, որն օգտակար է սրտի, անոթների և գլխուղեղի առողջության համար: Նման սննդակարգը ներառում է ձիթապտղի յուղ, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական ալյուրից պատրաստված հաց, պաստա, ձկան, ծովամթերքների չափավոր օգտագործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները