Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի

20:45   09 Դեկտեմբեր 2019    447

Սամոայում կարմրուկի համաճարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է երկրի կառավարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Բռնկման պահից (2019 թվականի հոկտեմբերի կեսից) գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 4 հազաց 693 դեպք, որոնցից 112-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Այսօրվա դրությամբ 70 մարդ է մահացել այդ հիվանդությունից»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 70 մահացածներից 61-ը մինչև չորս տարեկան երեխաներ են:

Նաև հաղորդվում է, որ ներկայում հոսպիտալացված է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ 16 ծանր հիվանդ երեխաներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նախօրյակին Սամոայի կառավարությունը հայտարարել է, որ կարմրուկի դեմ բնակչության իմունիզացիայի երկօրյա արշավի ընթացքում, որն անցկացվել է դեկտեմբերի 5-ին և 6-ին, հաջողվել է պատվաստումներ անել երկրի բնակչության մոավորապես 40 տոկոսին և պատվաստումների ընդհանուր ցուցանիշը հասցնել 90 տոկոսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները