Անվանվել է քաղցկեղի, շաքարախտի և թուլամտության զարգացման անսպասելի պատճառ

21:33   09 Դեկտեմբեր 2019    427

Քաղցկեղի, շաքարախտի և դեմենցիայի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել Porphyromonas gingivalis բակտերիաները, որոնք բազմապատկվում են բերանում և առաջացնում են լնդերի հիվանդություն:

Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Cortexyme ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են դեղամիջոցների մշակմամբ և արտադրությամբ։

Մասնագետների տվյալների համաձայն՝ բերանի խոռոչում տեղի ունեցած ապակառուցողական գործընթացների համար պատասխանատու Porphyromonas gingivalis-ը ունակ են բորբոքում առաջացնել կենսական օրգաններում:

Բակտերիաները հայտնաբերվել են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների ուղեղներում: Բացի այդ, դրանք հայտնաբերվել են արթրիտի հետևանքով տուժած հոդերի, աթերոսկլերոզային խցուկների մեջ, դիաբետիկների ենթաստամոքսային գեղձի, հիվանդ մարդկանց լյարդի և քաղցկեղային ուռուցքների տարբեր տեսակների մեջ` հիմնականում տեղայնացված գլխի, պարանոցի և մարսողական օրգանների մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները