Բացահայտվել է Երկրի համար վտանգավոր աստերոիդի խորհրդավոր պահվածքը

21:47   09 Դեկտեմբեր 2019    470

ԱՄՆ Արիզոնայի համալսարանի գիտնականները բացահայտել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդ Բենուի խորհրդավոր պահվածքը, որն իր նյութի մասնիկները անընդհատ նետում է տիեզերք:

OSIRIS-REx նախագծում ներգրավված մասնագետները նկատել են մասնիկների երեք խոշոր արտանետումներ, որոնք տեղի են ունեցել տարբեր վայրերում աստերոիդի մակերևույթի վրա՝ հարավային կիսագնդում և հասարակածի մոտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նետվելուց հետո մասնիկները կամ թռչում էին երկնային մարմնի շուրջը և ընկնում մակերեսին, կամ թռչում էին տիեզերք: Նրանց արագությունը վայրկյանում երեք մետր էր, իսկ չափերը հասնում էին 10 սանտիմետրի

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները