12-ամյա ամերիկուհուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա համացանցում «մահերի ցուցակ» է տեղադրել

09:35   10 Դեկտեմբեր 2019    354

Ֆլորիդայում 12-ամյա աղջկան ձերբակալել են պոտենցիալ սպառնալիքի ստեղծման համար՝ այն բանից հետո, երբ նա կազմել եւ համացանցում է տեղադրել իր համադասարանցիների «մահերի ցուցակը»։

Falcon Cove միջնակարգ դպրոցի աշակերտուհին ձերբակալվել է համադասարանցիներին սպանելու մտադրության համար, հայտնում է Բրովարդ շրջանի շերիֆի գրասենյակը։ Աղջիկը Snapchat-ում հրապարակել է մյուս երեխաների համար մահվան ցանկություններով ցուցակ։ Այդ մասին ոստիկանությանը հայտնել են աշակերտներից մեկն ու նրա ծնողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իր չսիրած մարդկանց ցուցակի վերջում աղջիկը գրել է, որ նրանցից ոչ մեկն անվտանգության մեջ չէ, քանի որ «նրանց երկուշաբթի կսպանեն»։ Աշակերտուհուն առաջադրվել է երկու մեղադրանք՝ սպանության սպառնալիք եւ հրազենի մասին սուտ տեղեկատվություն։ Նրա անունը չի նշվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները