Վթարի է ենթարկվել չիլիական օդանավը, որում 38 մարդ է եղել

10:05   10 Դեկտեմբեր 2019    282

Չիլիի ՌՕՈՒ օդանավը, որն անհետացել էր Անտարկտիդայի ճանապարհին, վթարի է ենթարկվել, իրականացվում են ողջ մնացածների որոնումներ:

ՌՕՈՒ-ն հայտնում է, որ Hercules C130 օդանավը, որի հետ ռադիոկապը կորել էր 7 ժամ առաջ, վթարի է ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գոտում, որտեղ օդանավի հետ կապը կորել էր, շարունակվում են որոնողական գործողությունները՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով»,- հայտնել են Չիլիի ՌՕՈՒ մամուլի ծառայությունից:

Hercules C130 օդանավը, որում եղել են անձնակազմի 17 անդամները եւ 21 ուղեւոր, երկուշաբթի Պունտա Արենասայից նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիկական բազա է թռչել 16:55-ին:

Օդանավի հետ կապն ընդհատվել է 18:13-ից: ՌՕՈՒ տեղեկություններով՝ օդանավում եղած մարդիկ պետք է իրականացնեին բազա վառելիք մատակարարող խողովակատարի զննում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները