ԱՄՆ-ի կոնգրեսականները պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով

10:48   10 Դեկտեմբեր 2019    271

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայեցված ռազմական բյուջեն ներառում Է 300 մլն դոլար օգնություն Ուկրաինային, ինչը հետեւում Է դեկտեմբերի 9-ին Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից հրապարակված փաստաթղթից:

Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրագործմանը:

Նախագիծը նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում Է հաշվետու լինել Ռուսաստանի զսպման միջոցառումների մասին: «Ազգային պաշտպանության ռազմավարությունն ընդունում Է, որ ներկայում մենք լուրջ մրցության մեջ ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի ազգային պաշտպանության 2020 ֆինասնական տարվա բյուջեի նախագիծը ներառում Է միջոցներ, որոնք կոչված են օգնել մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշվում Է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպմանը» լրացուցիչ հատկացված Է 734 մլն դոլար:

Բացի այդ, նախագծի համաձայն, ԱՄՆ-ին արգելված Է Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառել՝ Անկարային C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ:

Սպասվում Է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները