Ստեղծվել է աշխարհում ամենափոքր մետաղադրամը

11:13   10 Դեկտեմբեր 2019    416

Ազգությամբ ռուս Վլադիմիր Անիսկինը մետաղադրամի աշխարհի ամենափոքր պատճենն է ստեղծել:


Այդ մասին միկրոմանրանկարչության վարպետը կիսվել է սոցցանցի իր էջում:

«Ուռա, ինձ հաջողվեց մետաղադրամ ստեղծել: Մետաղադրամի ամենափոքրիկ պատճենը պատրաստ է: Տրամագիծը 3մմ է»,- նշել է Անիսկինը:

Նա նաև ավելացրել է, որ աշխատանքը դժվար, բայց հետաքրքիր է եղել:

«Սկսում եմ փաստաթղթեր նախապատրաստել (ապացույցների բազա)՝ Գինեսի ռեկորդների գրքի համար»,- ընդգծել է վարպետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները