Զելենսկին հայտարարել է ուկրաինացիների՝ ռուսերեն խոսելու իրավունքի մասին

11:38   10 Դեկտեմբեր 2019    514

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիները կարող են խոսել ցանկացած լեզվով, այդ թվում՝ ռուսերեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է դեկտեմբերի 9-ին Փարիզում՝ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե կարելի է, ես ձեզ պատասխանեմ որպես Ուկրաինայի ռուսախոս նախագահ: Մեզ մոտ մարդիկ վատ կրթություն չունեն, նրանք կարող են խոսել և՛ ուկրաիներեն, և՛ ռուսերեն»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսերեն խոսելն արգելված չէ, և ինքը սրա մասին կարող է հայտարարել և՛ ռուսերենով, և՛ անգլերենով:

Ապրիլի 25-ին Ուկրաինայի գերագույն ռադան վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ուկրաիներենը որպես պետական լեզու գործածելու ապահովման մասին» օրենքը: Այս օրենքի նախագիծը ենթադրում է պետական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, հիվանդանոցների կողմից և սպասարկման ոլորտում բացառապես ուկրաիներենի գործածումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները