Հակադոպինգային պատիժը քաղաքական դրդապատճառ ունի. Պուտին

12:47   10 Դեկտեմբեր 2019    305

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում տեղի ունեցած «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմանը:

Համաձայն դրա՝ գործակալությունը ռուս մարզիկներին 4 տարով զրկել է խոշոր մարզական միջոցառումների մասնակցելու իրավունքից: Պուտինը այս որոշումը անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժն ունի կոլեկտիվ բնույթ, ինչը Պուտինի խոսքերով, արգելվում է կանոնադրությամբ:

Նա նշել է, որ հակադոպինգային պատիժը քաղաքական դրդապատճառ ունի։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ հիմք է տեսնում համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշումը բողոքարկելու՝ սպորտի արբիտրաժային դատարանում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները