Պորոշենկոն որդուն ընկերություն է նվիրել

12:36   10 Դեկտեմբեր 2019    317

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ուկրպրոմինվեստ-Ագրո» ընկերությունը փոխանցել է իր որդուն՝ Ալեքսեյ Պորոշենկոյին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:

Ալեքսեյ Պորոշենկոյին փոխանցված ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ: Ընկերության տրամադրության տակ է 120 000 հեկտար տարածք: Սա Ուկրաինայի գյուղատնտեսական առաջատար ընկերություններից մեկն է, որում աշխատում է շուրջ 5000 մարդ:

Բացի այդ, Պորոշենկոյի որդին դարձել է «Ագրոպրոդինվեստ Խումբ» ընկերության վերջնական շահառուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները