Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 3 տասնյակ տուժած կա

13:13   10 Դեկտեմբեր 2019    296

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայքման հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել, ավելի քան 31-ը տուժել են:

Նոր Զելանդիայում Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատար Լորա Կլարկը թվիթերյան իր էջում գրել է, որ տուժածներից 2 բրիտանուհիներ են: Նորզելանդական ոստիկանության տվյալներով՝ հրաբխի ժայթքման պահին կղզում 47 մարդ է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լորա Կլարկը հայտնել է, որ աշխատակիցներ է ուղարկել զոհերի ընտանիք՝ առաջարկելու իրենց օգնությունը: Նոր Զելանդիայում Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատարը շարունակել է, որ տեղի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները