ՀԴԲ-ի կողմից Թրամփի 2016-ի նախընտրական շտաբը լրտեսելը կառավարությունը տապալելու փորձ էր. Թրամփ

13:24   10 Դեկտեմբեր 2019    361

2016-ի նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ՀԴԲ-ի կողմից լրտեսելու վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիթսի զեկույցը վկայում է կառավարությունը տապալելու փորձի մասին:

Հորովիթսը երկուշաբթի հրապարակված զեկույցում հաղորդել էր, որ քաղաքական կողմնակալություն չի գտել Թրամփի շտաբի անդամների դեմ ՀԴԲ-ի կողմից հետաքննություն անցկացնելու մեջ, չնայած կառույցի գործունեության մեջ «լուրջ սխալներ եղել են»:

«Դա հեղաշրջման փորձ է եղել, և դրան շատերն են մասնակցել, սակայն հայտնաբերվել են»,- հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա հավելել է, որ ՀԴԲ աշխատակիցները կեղծել են ապացույցներն ու դատարաններում ստել:

Հիշեցնենք, որ 2016-ին Թրամփի շտաբը լրտեսելու վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարությունը զեկույց էր հրապարակել, իսկ նախագահական ընտրություններում «ռուս հաքերների» միջամտության վերաբերյալ հետաքննությունը սկսվել էր Թրամփի՝ հաղթանակ տանելուց անմիջապես հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները