Դատարանի մոտ «ՎԵՏՕ»-ի ակցիան մեկնարկել է. Ուղիղ

14:40   10 Դեկտեմբեր 2019    511

Նոր Նորքի դատարանի դիմաց մեկնարկել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիան:

Ավելի վաղ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրել էր.

«Մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող և ուղղորդվող խուլիգանախումբը բորենիների նման խմբակային հարձակվեց ինձ վրա: Նախապես ծրագրավորված առևանգման նպատակը ինձ բռնությամբ լռեցնելն էր: Ցավում եմ, որ սորոսականները այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն: Սորոսականները այդ հարձակումով արձանագրեցին իրենց պարտությունը մեր պետությունում: Ամեն առիթով ժողովրդավարությունից ճամարտակող սորոսականների սիրելի զբաղմունքը բռնությունն է: Ամեն առիթով թափանցիկությունից խոսացող սորոսականների սիրելի գործիքներն են կեղծիքը և սուտը: Ամեն առիթով կոռուպցիայից աղաղակող սորոսականները առայժմ միակ կոռուպցիայով մեղադրյալներն են հետհեղափոխական Հայաստանի դատարաններում:

Վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում սկսվում է Ռեստարտ խուլիգանախմբի դատավարությունը:

Այս դատը ես պայմանականորեն անվանում եմ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ջորջ Սորոսի:

Նախաքննության ընթացքում հանցագործների մեղքը ամբողջությամբ ապացուցված է: Սորոսականները ամբողջությամբ ընդունել են իրենց վերագրված գործողությունները: Չնայած դրան գիտակցում եմ, որ ծանր է լինելու պետական ատյաններում հասնել արդարադատության, քանի որ սորոսականները այսօր իշխանությունը զավթել են: Հասկանում եմ դժվար է լինելու հասնել արդարադատության այն պայմաններում երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Պետրոսյանի խափանման միջոցը չպահպանվեց և նա ազատորեն գնաց Վրաստան՝ հունիսին Թբիլիսում ցույցերին մասնակցելու նպատակով: Հասկանում եմ դժվար է լինելու արդարության հասնել մեր երկրում, հաշվի առնելով, որ ԱԽ քարտուղարի հարսանիքին սորոսական գլխավոր մեղադրյալ Դավիթ Պետրոսյանը իմ տեղեկություններով հանդիպել է վարչապետի հետ և անպատժելիության երաշխիքներ ստացել սորոսական Արսեն Խառատյանի քավորությամբ:
Շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնար:

Հանցագործները կրելու են իրենց պատիժը, ես ձեզ խոստանում եմ...

Սորոսականներն այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն:

Կհանդիպենք վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի դատարանի դիմաց:

Սորոսի վաստակներին ՎԵՏՕ»:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՎԵՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները