Հայտնի է Յուրի Լուժկովի մահվան պատճառը

15:54   10 Դեկտեմբեր 2019    351

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա շրջապատի մի աղբյուր:

Նրա խոսքով՝ այժմ որոշվում է նախկին քաղաքագլխի մարմինը Ռուսաստան տեղափոխելու հարցը: «Զբաղված ենք թղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ իր նախորդի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Կյանքի 84-րդ տարում Լուժկովի մահվան մյասին հայտնի է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Նա Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 28-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուրի-Լուժկով  


Վերնագիրի այլ պիտակները