Կիեւում գնահատել են Փարիզի բանակցությունների արդյունքները

17:12   10 Դեկտեմբեր 2019    423

«Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր Էջում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկարատեւ ընդմիջումից հետո պաշտոնական Կիեւի մասնակցությունը բանակցություններին մեծ առաջընթաց Է դարձել Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Գոնչարուկը հայտարարել Է, որ Ուկրաինայի ղեկավարը կշարունակի պայքարել հանուն խաղաղության եւ «հանուն Ուկրաինայի տարածքների վերադարձման»:

Վարչապետը կարծում Է, որ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից ամենագլխավորը կալանավորների եւ բռնված անձանց փոխանակումն Է «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Նա նշել Է, որ «72 ուկրաինացիներ կարող են շուտով վերադառնալ տուն»:

Գոնչարուկը հավելել Է, որ բաց Է մնում Կիեւի կողմից Դոնբասում ռուս-ուկրաինական սահմանի հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցը: «Ուկրաինայի դիրքորոշումն Է՝ նախ լիակատար անվտանգություն, որը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանի նկատմամբ վերահսկողության: Այնուհետեւ ընտրություններ: Այս թեման վերստին տեղ կգտնի 4 ամիս անց հաջորդ հանդիպման օրակարգում»,- գրել Է նա:

Դրա հետ մեկտեղ իր Telegram-կանալում ուկրաինացի քաղաքական գործիչը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ «Վլադիմիր Զելենսկու թիմը Փարիզում լուրջ քայլ Է կատարել Դոնբասում պատերազմի ավարտման ուղղությամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիեւ   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները