WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

18:47   10 Դեկտեմբեր 2019    360

WhatsApp մեսենջերն ստացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ:

Նորամուծությունը ներկայացված է whatsapp.any.do. կայքում։ Գործառույթը, որն ստեղծվել է Any.do հիշեցումների ծառայության հետ համատեղ, կոչվում է WhatsApp Reminders (“WhatsApp Հիշեցումներ») եւ վճարովի բաժանորդագրությամբ հասանելի է մեսենջերը տեղադրած բոլոր սարքերի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները:

Ավելի վաղ տեղեկացվել է WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշակի ժամանակ անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները