ՌԴ-ն և Բելառուսը չեն ստեղծում միասնական խորհրդարան և միասնական արժույթ. պարզաբանում

17:20   10 Դեկտեմբեր 2019    321

Միասնական խորհրդարանի և միասնական արժույթի ստեղծումը չի քննարկվում ինտեգրման համար ճանապարհային քարտեզները համաձայնեցնելու շրջանակներում:

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության քարտուղար Գրիգորի Ռապոտանի այս հայտարարությունը փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքերով ՝ ինտեգրման այս փուլում այս խնդիրներն արդիական չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիում մի քանի ժամ տևած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են երկրների ինտեգրացիայի հետագա քայլերը ու համաձայնեցրել ճանապարհային քարտեզի մեծ մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները