Ուկրաինա-լեհական սահմանին բեռնատարների հերթ է գոյացել. հերթում կանգնած է մոտ 800 բեռնատար

17:35   10 Դեկտեմբեր 2019    357

Ուկրաինա-լեհական սահմանի Յագոդին-Դորոգուսկ անցակետում բեռնատարների հերթ է գոյացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի պետական հարկաբյուջետային ծառայությանը:

Հարկաբյուջետային ծառայության տվյալներով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի դրությամբ, հերթում կանգնած է եղել մոտ 800 բեռնատար, որոնք պետք է դուրս գան Ուկրաինայից:

Մինչ նշված ժամը վերջին մեկ ժամվա ընթացքում անցակետից Լեհաստան է մտել 23 բեռնատար:

Անցակետի առավելագույն հնարավորությունը մեկ ժամում 181 բեռնատարի անցկացումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները