Իտալացի աջ ծայրահեղական ընդդիմադիր գործիչը հրաժարվել է Nutella-ից՝ իմանալով

21:09   10 Դեկտեմբեր 2019    364

Իտալիայի աջ ծայրահեղական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին տեղակալ Մատեո Սալվինին հայտարարել է, որ այլևս չի հանդիսանում Nutella շոկոլադե կրեմի երկրպագու:



Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա իմացել է, որ դրանք թուրքական պնդուկ են պարունակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած այն հանգամանքին, որ Սալվինին բավականին հաճախ է ազգային խոհանոցի նկարներով կիսվում և լուսանկարահանվում էսպրեսսոն ձեռքին, և իր կուսակցության կարգախոսն էլ «Առաջինն իտալացիներն» է, քաղաքական գործիչները դա համարում են նրա պոպուլիզմի մի մասը:

Ըստ նրա՝ այդ շոկոլադե կրեմն արտադրող Ferrero ընկերությունը պետք է կրեմի համար օգտագործի իտալական, այլ ոչ թե թուրքական պնդուկ:

«Ես պարզել եմ, որ Nutella-ն թուրքական պնդուկ է օգտագործում, և ես նախընտրում եմ օգնել այն ընկերություններին, որոնք օգտագործում են իտալական արտադրանք»,- ասել է նա իտալական Ռավեննա քաղաքում, երբ մի կին նրան սենդվիչ է առաջարկել:

Սակայն դժվար է ասել` արդյոք Իտալիան կկարողանա իր ռեսուրսներով բավարարել ընկերությանը, քանի որ Թուրքիան աշխարհում պնդուկի արտադրությամբ առաջատար երկիր է հանդիսանում, իսկ Ferrero ընկերությունն աշխարհում պնդուկի թիվ մեկ գնորդն է համարվում: 2015 թվականին այս ընկերությունը գնել է աշխարհում վաճառված պնդուկի 25%-ը:

Թուրքիայից հետո պնդուկի արտադրությամբ երկրորդ երկիրը հենց Իտալիան է, որն արտադրում է պնդուկի համաշխարհային պաշարի 20%-ը, իսկ առաջատար Թուրքիայի ցուցանիշը 70% է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները