Բրազիլիայի նախագահը Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել

11:11   11 Դեկտեմբեր 2019    413

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել, որին չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում ԶԼՄ-ներում, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ Բրազիլիայի առաջնորդի խոսքերը հնչել են ի պատասխան աշակերտուհու՝ Բրազիլիայում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների զոհվելու մասին հայտարարության:

Դեկտեմբերի 8-ին Տունբերգն արձագանքել էր Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարանյան նահանգում տեղի ունեցած միջադեպին, որտեղ գուաժաժարա ցեղի երկու առաջնորդներին գնդակահարել էին երթևեկող մեքենայից:

Նա Twitter-ում գրել էր, որ բնիկները բառացիորեն սպանվում են ապօրինի անտառահատումները կանխելու փորձերի ժամանակ, իսկ աշխարհը լռում է այս մասին:

Երեքշաբթի Բոլսոնարուն լրագրողների առաջ մեկնաբանել է էկոակտիվիստուհու խոսքերը:

«Գրետան ասել է, որ հնդկացիները մահացել են Ամազոնի անտառները պաշտպանելու պատճառով: Պարզապես զարմանալի է, որ մամուլն ուշադրություն է դարձնում նրա նման անդաստիարակ երեխայի վրա»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը;

Ընդ որում, նա ընդգծել է, որ իրեն անհանգստացնում է «ցանկացած մահ», և որ կառավարությունը ջանքեր է գործադրում երկրում ապօրինի անտառահատումները նվազեցնելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները