Կրետեի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

11:26   11 Դեկտեմբեր 2019    271

Հունական Կրետե կղզու ափամերձ հատվածում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21.58-ին: Էպիկենտրոնը գտնվել է Պալեկաստրոն փոքրիկ գյուղից 35 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը՝ 57.3 կմ խորության վրա էր:

Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները