Փոխհրաձգություն Նյու Ջերսիում․ կա 6 զոհ

11:40   11 Դեկտեմբեր 2019    304

Ամերիկյան Ջերսի-սիթիում հրաձգություն է կատարվել։ Հաղորդվում է 6 զոհի մասին, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ սպանությունը քննող ոստիկանը մոտեցել է երկու կասկածյալների, որոնք կրակ են բացել ու սպանել նրան։

Այնուհետև նրանք բարիկադավորվել են խանութում ու մի քանի ժամ շարունակ փոխհրաձգություն իրականացրել իրավապահների հետ։

Ականատեսների վկայությամբ՝ հարյուրավոր կրակոցներ են հնչել։ Արդյունքում չարագործը ոչնչացվել է։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական 3 անձինք։ 2 ոստիկաններ վնասվածքներ են ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Ջերսի  


Վերնագիրի այլ պիտակները