Ամերիկյան ավտոհսկան հեռանում է ռուսական շուկայից

12:23   11 Դեկտեմբեր 2019    384

Ամերիկյան General Motors (GM) ավտոհսկան որոշում է կայացրել վաճառել վերջին ակտիվները Ռուսաստանում եւ հեռանալ ռուսական շուկայից։

Խոսքը GM-Avtovaz-ի մասին է, որի 50 տոկոս բաժնեմասը ցանկանում է գնել ռուսական АвтоВАЗ-ը։

Այս կերպ ամերիկյան ընկերությունը այլեւս չի ունենա բաժնեմաս Տոլյատիի գործարանում եւ այն ամբողջովին կդառնա ռուսական։

Հայտնի է, որ կողմերը արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը, որի մանրամասները, սակայն գաղտնի են պահվում։

Նշենք, որ ապագայում GM-Avtovaz-ը կանվանափոխվի, իսկ կադրային քաղաքականության հետ կապված որեւէ փոփոխություն նախատեսված չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: General-Motors  


Վերնագիրի այլ պիտակները