Կանադայում թռիչք Է կատարել ամբողջությամբ Էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը

12:34   11 Դեկտեմբեր 2019    298

Աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում Է Էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք Է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում Է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրությունը:

Թռիչքը հնարավոր Է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաեւ magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը «հեղափոխություն Է իրականացնում Էլեկտրական ավիացիայի ոլորտում»:

«(Ընկերություններն) այսօր հայտարարել են ամբողջովին Էլեկտրականությամբ աշխատող աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռի հաջող թռիչքի մասին: Այսօր առավոտյան… Կանադայի Ռիչմոնդ քաղաքում տեղի Է ունեցել ePlane-ի՝ de Havilland Canada DHC-2 Beaver մակնիշի վեցտեղանոց ինքնաթիռի հաջող թռիչքը, որն ուժեղացված Է 750 ձիաուժ հզորությամբ magni500 շարժիչով… Այդ պատմական թռիչքը նշանավորում Է երրորդ՝ Էլեկտրական դարաշրջանի սկիզբը ավիացիայում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել Է Harbour Air-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «մտել Է պատմության մեջ»:

Ինքնաթիռի շարժիչը, ինչպես հավաստիացրել Է ընկերությունը, «ինքնաթիռների սնուցման մաքուր եւ արդյունավետ եղանակ Է ապահովում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները