Բրիտանացի պահպանողականները պահպանում են առաջատարի

14:03   11 Դեկտեմբեր 2019    245

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններից առաջ եւ կարող է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է YouGov սոցիոլոգիական ընկերությունը Sky News հեռուստաալիքի պատվերով, որը դրա արդյունքները հրապարակել է դեկտեմբերի 10-ի երեկոյան։

Հարցումը, որին մասնակցել է 105,6 հազար մարդ, ցույց է տալիս, որ թորիները կստանան ընտրողների ձայների 42,6 տոկոսը՝ 2017 թվականի ընտրությունների արդյունքներով 43,4 տոկոսի դիմաց այն դեպքում, երբ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կհավաքի ձայների 33,8 տոկոսը 2017 թվականի 41 տոկոսի համեմատությամբ: «Լիբերալ-դեմոկրատների» օգտին, որոնք երկու տարի առաջ ստացել էին ընտրողների 7,6 տոկոսի աջակցությունը, իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 13,6 տոկոսը: Brexit կուսակցությանը, որը հիմնվել է այս տարվա հունվարին եւ առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, հարցումը կանխատեսում է բրիտանացիների 3,1 տոկոսի աջակցությունը:

Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրական համակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, ընտրություններում ուժերի նման դասավորությունը կապահովեր պահպանողականների վստահ մեծամասնությունը խորհրդարանում՝ 21 մանդատով ավելի, քան նախորդ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ լեյբորիստները (231 մանդատ), Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (41) եւ լիբերալ-դեմոկրատները (15) նույնիսկ միագումար իրենց տրամադրության տակ կունենային միայն 287 պատգամավորական աթոռ:

Մեծ Բրիտանիայում ընտրական տեղամասերը կբացվեն դեկտեմբերի 12-ին ժամը 07:00-ին եւ կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն ընթանալու է ձայների հաշվարկը եւ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս շանս կունենա՞ իր համար լուծելու Brexit-ի դիլեման եւ առաջ շարժվելու, կամ բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները