Ուկրաինայում սկանդալ է առաջացել «Միս Լվով 2018»-ի հաղթող գեղեցկուհու՝ Մոսկվա մեկնելու պատճառով

13:15   11 Դեկտեմբեր 2019    335

Գեղեցկության մրցույթների հաղթող և «Միս Լվով 2018» տիտղոսին արժանացած Նատալյա Բոլյուխը ԶԼՄ-ների և ուկրաինացիների քննադատությանն է արժանացել Մոսկվա կատարած այցի պատճառով:

Ինչպես գրում է Сегодня պարբերականը՝ աղջիկը Ռուսաստան է ուղևորվել ծննդյան տարեդարձը տոնելու, սակայն ԶԼՄ-ներին հայտնել է Ամստերդամ մեկնելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ սոցցանցերում հրապարակված լուսանկարները, որոնք ներկայումս արդեն ջնջված են, փաստում էին, որ աղջիկը մեկնել է հենց Մոսկվա:

Արդյունքում Բոլյուխը ստիպված է եղել արդարանալ: Նա գրառում է արել, ըստ որի՝ ինքն իրական ուկրաինուհի է, սիրում է իր երկիրը «Ղրիմից Կիև», «Լվովից Դոնեցկ», սակայն ընկերներ ունի նաև Ռուսաստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները