Սպիտակ զգեստով անծանոթուհին պահանջել է դադարեցնել հարսանիքը և հարվածել է փեսային

13:55   11 Դեկտեմբեր 2019    277

Հարսանեկան զգեստով անծանոթ կինը ցնցել է հարսանիքի հյուրերին բրիտանական Աբերդեր քաղաքում:

«Դադարեցրե՛ք հարսանիքը»,- բղավել է անծանոթուհին:- «Դա պետք է ես լինեի»: Այս խոսքերով նա մոտեցել է փեսային և սկսել է հարվածել նրան ծաղկեփնջով: Ներխուժումը ցնցել է հարսնացուին, որը կարծել է, թե սպիտակազգեստ կինը փեսայի նախկին ընկերուհին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ պարզվել է, որ անծանոթուհին Ուելսից հայտնի կոմիկ Ջանուարի Ռիզն է: Նա հարսնաքրոջ ծանոթուհին էր և համաձայնել էր մասնակցել նրա մտահղացման բեմադրությանը: Ներկաներից կատակի մասին նախապես իմացել է միայն DJ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները