Բանակի վերաբերյալ Վրաստանի նախագահի արած հայտարարությունը վրդովել Է ընդդիմությանը

15:13   11 Դեկտեմբեր 2019    325

Ընդդիմությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում Է երկրից ներողություն խնդրել վրացական բանակի ու նրա հնարավորությունների վերաբերյալ արած հայտարարության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք, եւ չենք ունենալու, չկա նաեւ այնքան մեծ տնտեսական ներուժ, որպեսզի արագորեն գրավենք տարածաշրջանը, բայց մենք ունենք հսկայական, շատ ուժեղ զենք, որը կոչվում Է գիտելիք, գիտություն, մշակույթ»,-ասել Է Զուրաբիշվիլին գիտնականների հետ կայացած հանդիպմանը:

Ընդդիմությունը նախագահի խոսքերը գնահատել Է որպես վիրավորանք բանակին ու ամբողջ երկրին: «Ես եւ մենք՝ «Քաղաքացիական շարժումը», պահանջում ենք, որպեսզի պաշտոնով նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ իրականում երկրի մեծ խայտառակությունը, հրապարակավ ներողություն խնդրի երկրից եւ Վրաստանի զինված ուժերից»,-ասել Է Ալեկո Էլիսաշվիլին:

«Լելո» շարժման անդամները, որը հիմնել Է բանկիր Մամուկա Խազարաձեն, պաշտանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիից պահանջել են մեկնաբանել Զուրաբիշվիլիի արած հայտարարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները