Մասնավոր բնակելի տանը հայտնաբերվել է ընդհատակյա կազինո

15:39   11 Դեկտեմբեր 2019    312

Մերձմոսկովյան շրջանում մասնավոր բնակելի տներից մեկում հայտնաբերվել է ընդհատակյա կազինո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, այնտեղ կարող էին մուտք գործել միայն նախապես պայմանավորված վայրում հավաքվածները, որոնց տեղափոխումը կազմակերպվել է հատուկ տրանսպորտով։

Իսկ կազինոյի միջոցառումների մասին ապագա այցելուները իրազեկվել են հատուկ մեսենջերային փակ խմբերի միջոցով, նշում են իրավապահները։ Կազինոյի բացահայտման գործողության պահին այնտեղ եղել են պահակները, կառավարիչն ու այցելուները։

Իրականացվել է խուզարկություն, առգրավվել 21 խաղային տերմինալ դրամական միջոցներ, պոկերի սեղաններ։

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները