Լեհաստանի փոխվարչապետին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել` բախվելով բեռնատարի

15:55   11 Դեկտեմբեր 2019    419

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Գովինին տեղափոխող մեքենան Կուկլին բնակավայրից ոչ հեռու վթարի է ենթարկվել` բախվելով բեռնատարի, հաղորդում է RMF FM ռադիոկայանը:

«Փոխվարչապետ Յարոսլավ Գովինը գտնվել է կառավարական լիմուզինում, որը բախվել է բեռնատարի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղի ոստիկանությունում հաստատել են, որ Պետական պահպանության ծառայության լիմուզինը վթարի է ենթարկվել և բախվել է բեռնատարի՝ նշելով, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Դա կարելի է գնահատել որպես մեր մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար»,- նշել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Բոգուսլավ Պյուրկովսկին:

Լեհաստանում իշխանության ներկայացուցիչների ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ տեղի են ունենում պարբերաբար: Ամենալուրջ վթարը տեղի է ունեցել 2017 թվականին՝ նախկին վաչապետ Բեատա Շիդլոյի մասնակցությամբ: Նրան, ըստ պաշտոնական տվյալների, հոսպիտալացրել են կապտուկներով և քերծվածքներով։ Վթարի հետևանքով տուժել էին նաև ավտոշարասյան վարորդը և կառավարության անվտանգության բյուրոյի աշխատակիցը: Մեկ շաբաթ անց Շիդլոն դուրս էր գրվել հիվանդանոցից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները