Իրանցիները Սիրիայում հսկայական թունել են փորում. հրապարակվել են արբանյակային լուսանկարները. 9 tv

17:15   11 Դեկտեմբեր 2019    914

Արբանյակային նկարահանումներով զբաղվող իսրայելական Image Sat Image Sat ընկերությունը հրապարակել է Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Աբու Քամալ քաղաքի մերձակայքում կառուցվող հսկայական թունելի լուսանկարներն ու տեսանյութերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է 9tv.com իսրայելական ռուսալեզու կայքը:

Աբու Քամալի մերձակայքում գտնվող բազան հայտնի է դարձել նրանով, որ վերջին ժամանակներս այն ռմբակոծվում է անհայտ զինված ուժերի կողմից: Այս իրանական ռազմական ավանը ծառայում է որպես տարանցիկ միջոց Իրանից Իրաքի տարածքով դեպի Սիրիա, և տեսականորեն պետք է օգտագործվեր ինչպես հրթիռային արտադրության համար, այնպես էլ ծառայեր իրաքամետ շիա զինյալների համար որպես մարզատեղի և զինանոց:

Սակայն այս ուղղությամբ պարբերաբար հասցվող ավիահարվածները խախտում են իրանցիների՝ Սիրիայում հուսալի հենակետ ստեղծելու ծրագրերը: Չնայած Իսրայելի նկատմամբ ռազմաշունչ հայտարարություններին՝ իրանցիներն իրական քայլեր չեն ձեռնարկում հրեական պետության դեմ, նույնիսկ ի պատասխան Սիրիայում իրանական կառույցների վերացման: Միևնույն ժամանակ, նրանք չեն հանձնվում և փորձում են կառուցել իրենց ռազմական ավանը:

Այժմ, ըստ նկարների, իրանցիները սկսել են վերգետնյա աշխատանքների փոխարեն ստորգետնյա թունել կառուցել:

Ներկայում թունելի երկարությունը հասնում է մոտ 120 մետրի: Երևացող թունելի առաջին արբանյակային լուսանկարն արվել է հոկտեմբերի սկզբին: Մասնագետների գնահատմամբ՝ թունելի կառուցումը մոտենում է ավարտին: Այնտեղ ամենայն հավանականությամբ կտեղակայվեն հրթիռներ և այլ զինամթերք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները